ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Թշնամին պետք է կործանվի

Թշնամին պետք է կործանվի
01.04.2023 | 21:35

Աշխարհում կան երկրներ, որոնց համար ո'չ թե տնտեսական շահն է առաջնահերթություն, այլ սեփական «ռազմավարական խորքի» ձեւավորումը։
Օրինակ` Պակիստանը և Հնդկաստանը փորձում էին Աֆղանստանում ամրացնել իրենց դիրքերը։
Սակայն Աֆղանստանը Պակիստանի համար ուներ «Ռազմավարական խորքի» նշանակություն, և հավանական հնդ-պակիստանյան բախման ժամանակ Աֆղանստանը Պակիստանի համար կարող էր խաղալ «Ռազմավարական խորքի» դեր։ Մասնավորապես` հավանական նահանջի դեպքում, պակիստանյան բանակը կարող էր օգտվել Աֆղանստանի տարածքում վերակազմակերպվելու, վերախմբավորվելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, Աֆղանստանը Պակիստանի համար կարող էր նաև հանդիսանալ զենք-զինամթերքի կենտրոնացման վայր, որտեղ կարող էին անվտանգ կամ համեմատաբար անվտանգ մարզվել պակիստանյան բանակի ռեզերվային ուժերը։
Հնդկաստանի համար Աֆղանստանում ազդեցությունը մեծացնելու միջոցով Պակիստանին հնարավոր ռազմավարական խորքից զրկելու, Պակիստանի հնարավորությունները սահմանափակելու միջոց էր։
Հնդկական և պակիստանյան «փափուկ ուժի» մրցակցության պայմաններում փաստորեն հաղթեց Պակիստանը, ինչը նաև տրամաբանական է, քանի որ Պակիստանը միաժամանակ բանեցնում էր «փափուկ ուժի» մի քանի կարևոր ռեսուրսներ` կրոն, ընդհանուր սահման, ավանդույթներ և այլն։
Նույնը կարելի է ասել Իրանի դեպքում, որը իր անվտանգային բաղադրիչի հզորացումը գերադասեց Արևմուտքի հետ առևտրից եկամուտներ ստանալու հեռանկարից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. Եվ բացի այդ կարծում եմ, որ թշնամին պետք է կործանվի։

Դիտվել է՝ 4696

Մեկնաբանություններ